Ֆրանսիական ընտանեկան մեքենան արժանացել է «Տարվա մեքենա 2024» մրցանակին. Euronews

1 Min Read

Renault Scenic E-Tech-ը հեղինակավոր մրցանակ է շահել«Տարվա ավտոմեքենա» անվանակարգում ՝ առաջ անցնելով BMW-ից և Peugeot-ից և զբաղեցրել առաջին տեղը ՝ 329 միավորով,- գրում է Euronews-ը:

Հաղթողը հայտարարվել է Ժնևի ավտոսրահի բացման ժամանակ, որը չորս տարվա դադարից հետո վերադարձել է միջազգային ասպարեզ:

Ֆրանսիական էլեկտրական ամենագնացը մրցում էր BMW 5 սերիայի և Peugeot 3008-ի հետ, որոնք համապատասխանաբար զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը ՝ հետևում թողնելով հետևյալ չորս մոդելներին՝ BYD Seal, Kia EV9, Toyota C-HR և Volvo EX30:

Քվեարկության արդյունքների համաձայն ՝ Renault մոդելը ֆավորիտ է եղել Թուրքիայում, Հունգարիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Նիդեռլանդներում, Իտալիայում, Լյուքսեմբուրգում, Բելգիայում:

100% էլեկտրական ընտանեկան մեքենա

Renault Scenic E-tech-ն արդեն համարվում է որպես Tesla Model Y-ի ուժեղ մրցակից, քանի որ ֆրանսիական ապրանքանիշի այս մոդելն ապահովում է մինչև 379 մղոն (610 կմ)՝ իր ամենահզոր էլեկտրական մարտկոցով: Մեկնարկային գինը Ֆրանսիայում կազմում է 39 990 եվրո:

««Տարվա ավտոմեքենա» հեղինակավոր մրցանակին արժանանալը մեծ հպարտություն է Renault Group-ի և Renault ապրանքանիշի համար: Այս ճանաչումը ցույց է տալիս, որ մենք կատարել ենք ճիշտ ընտրություն: Մենք ունենք բոլոր  հնարավորությունները՝ ամրապնդելու մեր դիրքերը եվրոպական էլեկտրասարքավորումների շուկայում»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ առաջին մոդելները կմատակարարվեն այս տարվա վերջին:

 

TAGGED:
Share This Article