ԱրարատԲանկը Ria Money Transfer համակարգի կողմից արժանացել է «Բիզնեսի ընդլայնման նվաճումների» մրցանակի

1 Min Read

Հինգերորդ տարին անընդմեջ ԱրարատԲանկը արժանանում է մրցանակի Ria Money Transfer արագ դրամական փոխանցումների համակարգի կողմից՝ 3 տարի «Տարվա գործընկեր», իսկ 1 տարի՝ «Տարվա լավագույն բանկը Հայաստանում» մրցանակների։

Այս տարի ԱրարատԲանկին շնորհվել է «Բիզնեսի ընդլայնման նվաճումների» մրցանակ՝ հաշվի առնելով 2012թ․-ից ի վեր գործարքների քանակային և ծավալային կայուն, մշտական աճը։ Տեղեկացնենք նաև, որ բանկը 2023 թվականի արդյունքներով զբաղեցնում է ՀՀ ԱԴՓ շուկայի 11.96 տոկոս մասնաբաժինը՝ սպասարկելով 4 ԱԴՓ համակարգ։

Մրցանակը տրամադրելիս հաշվի է առնվում մի քանի գործոն՝ գործարքների ծավալ և քանակ, սպասարկման որակ, ՓԼԱՖ-ի դեմ պայքարի պահանջներին համապատասխանություն։

Նշենք նաև, որ Ria Money Transfer համակարգը բավականին մեծ աշխարհագրական ծածկույթ ունի՝ ընդգրկելով ավելի քան 160 երկիր։

Share This Article