Հարկ վճարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարում ընդունելու հնարավորություն. ՊԵԿ

1 Min Read

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ-ից:

Այն դեպքում, երբ տնտեսվարողը չի ընդունում անկանխիկ վճարում կամ չի ապահովում անկանխիկ վճարման հնարավորություն, ապա նրանից գանձվում է տուգանք՝ 300 հազար դրամի չափով:

«Նշված խախտումը դրա արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում տնտեսվարողից գանձվում է տուգանք՝ 400 հազար դրամի չափով:

Հարցերի և խնդիրների դեպքում կարող եք զանգահարել ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն, hեռ․՝ 080 00 10 08 կամ 060 84 44 44»,- ասված է հաղորդագրության մեջ։

Share This Article