BanksNewsBanksNews
Ծանուցում Ցույց տալ ավելին
Վերջին նորությունները
ԱՍՀՆ-ն պատասխանում է աշխատանքային իրավունքի թեմային առնչվող հարցերին
ԱՍՀՆ-ն պատասխանում է աշխատանքային իրավունքի թեմային առնչվող հարցերին
6 Փետրվարի, 2023
ՊԵԿ-ը 2023թ. հունվարին ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
ՊԵԿ-ը 2023թ. հունվարին ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
6 Փետրվարի, 2023
Տարադրամի փոխարժեքն այսօր՝ ըստ բանկերի
Տարադրամի փոխարժեքն այսօր՝ ըստ բանկերի
6 Փետրվարի, 2023
Շվեդիան կարող է բախվել էլեկտրաէներգիայի դեֆիցիտի
Շվեդիան կարող է բախվել էլեկտրաէներգիայի դեֆիցիտի
5 Փետրվարի, 2023
ՀՀ առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
ՀՀ առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
4 Փետրվարի, 2023
Aa
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Վերնագիր: Մրցույթ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Կիսվել
BanksNewsBanksNews
Aa
Որոնում
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Have an existing account? Sign In
Հետևել
BanksNews > Լուրեր > Լրահոս > Պաշտոնական > Մրցույթ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
#Գործ ԿաՊաշտոնական

Մրցույթ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

24 Օգոստոսի, 2022
Կիսվել
5 Min Read
Մրցույթ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
ԿԻՍՎԵԼ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտարարում է արտաքին մրցույթ՝ Նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետի (ծածկագիրը՝ 23-33.11-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետի (ծածկագիրը՝ 23-33.11-Ղ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև պաշտոնի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից հղմամբ:

Նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետի (ծածկագիրը՝ 23-33.11-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց՝  կցելով հետևյալ փաստաթղթերը՝  

  1. դիմում (ձևը լրացվում է առցանց),
  2. անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշի կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի պատճենները),
  3. դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ)ը,
  5. զինվորական գրքույկի պատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք),
  6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2022 թվականի օգոստոսի 22-ից մինչև 2022 թվականի օգոստոսի 26-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով` կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ին, Նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 10:30-ին, Էկոնոմիկայի նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 310858 (երեք հարյուր տաս հազար ութ հարյուր հիսուն ութ) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

  • Սահմանադրություն. հոդվածներ՝ 3, 6, 34, 39, 44, 51, 60, 64, 88, 89, 93, 117, 124, 139, 141, 142, 149, 168, հղումը
  • «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 4, 5, 7, 9, 16, 17, 21, 31, հղումը
  • «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 12, 15, 29, 36, 52, հղումը
  • «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 4-րդ 1-ին մաս, հղումը
  • «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքի փոխանցման նկատմամբ հսկողության մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 2, 6, 9, հղումը
  • «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենք․ հոդված՝ 1, 3, 6, 7, 10, հղումը
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք․ հոդված՝ 20.1 մաս 1 կետ 8, 20.1 մաս 1 կետ 7.1, 21, 36, հղումը
  • «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենք․ հոդված՝ 2, 7, հղումը
  • «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք․ հոդված՝ 3, 26 մաս 2, 30 մաս 1, 40 մաս 1, հղումը
  • «Պաշտոնական ոճ», Յուրի Ավետիսյան, Զանգակ-97, 2011թ․, հղումը
  • Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա. Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան։ Երևան 2012թ․, հղումը
  •  Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս. Ս. Ավետիսյան, Ա. Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան։ Երևան 2013թ., հղումը
  • Անգլերենի  2016 թվականի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՐԱԲՈՒՆԻ, 2015թ. Մաս 2, էջեր՝ 164, 165, 166, 167, 169, 170, 171, 172, 173, հղումը
  • Ռուսաց լեզվի թեստային առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՖԻԼԻՆ, 2014. Մաս 3; էջեր՝ 36, 37, 38, 39, 40, 41, 162, 163, 164, 165, 166, 183, 184, 185, 186, 187, հղումը
  • Ռուսաց լեզվի թեստային առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՖԻԼԻՆ, 2016թ. Մաս 2, էջեր՝  15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, հղումը

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝  հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես`

 

  • «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա, հղումը
  • «Խնդրի լուծում» կոմպետենցիա, հղումը
  • «Որոշումների կայացում» կոմպետենցիա,  հղումը՝
  • «Բարեվարքություն» կոմպետենցիա, հղումը

 

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, հեռախոսահամար՝ 011-59-71-96, էլեկտրոնային փոստի հասցե՝ re*********@mi********.am):

You Might Also Like

ԱՍՀՆ-ն պատասխանում է աշխատանքային իրավունքի թեմային առնչվող հարցերին

ՊԵԿ-ը 2023թ. հունվարին ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

Ինչպես տեղեկություն ստանալ կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկի վերաբերյալ

Տեղի է ունեցել «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի մասնավորեցման մրցույթ

Էքսկուրսավարի թափուր աշխատատեղ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում

ghandilyan 24 Օգոստոսի, 2022
Կիսվեք այս հոդվածով
Facebook Twitter Pinterest LinkedIn Telegram Email Copy Link Print
Թողնել մեկնաբանություն Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Գտեք մեզ սոց. ցանցերում

Ad image

Կարդացեք նաև

ԱՍՀՆ-ն պատասխանում է աշխատանքային իրավունքի թեմային առնչվող հարցերին
ԼրահոսՊաշտոնական

ԱՍՀՆ-ն պատասխանում է աշխատանքային իրավունքի թեմային առնչվող հարցերին

6 Փետրվարի, 2023
ՊԵԿ-ը 2023թ. հունվարին ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
ԼրահոսՊաշտոնական

ՊԵԿ-ը 2023թ. հունվարին ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

6 Փետրվարի, 2023
Ինչպես տեղեկություն ստանալ կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկի վերաբերյալ
ԼրահոսՊաշտոնական

Ինչպես տեղեկություն ստանալ կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկի վերաբերյալ

3 Փետրվարի, 2023
Տեղի է ունեցել «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի մասնավորեցման մրցույթ
ԼրահոսՊաշտոնական

Տեղի է ունեցել «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի մասնավորեցման մրցույթ

3 Փետրվարի, 2023

© BANKSNEWS.am

  • Լրահոս
  • Բիզնես
  • Բանկեր
  • Վերլուծություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Հետևեք մեզ

Բաժանորդագրվեք մեր էջերին և բաց մի թողեք մեր վերջին նորությունները․

Facebook Telegram Youtube

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Մոռացե՞լ եք գաղտնաբառը