ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում ասել է, որ գազի, ջրի, էլեկտրաէներգիայի բիզնեսները սովորական բիզնեսներ չեն․ դրանք մոնոպոլիաներ են:
«Դրանք բնական մոնոպոլիաներ են, իսկ բնական մենաշնորհը սովորական բիզնես չէ, այլ՝ բիզնես–արտոնություն»,- ասել է պատգամավորը։
Ըստ Բագրատյանի՝ ՀԾԿՀ-ի աշխատանքի վրա ճիշտ ազդելու ու լավ իմաստով հանրային ճնշում ունենալու համար նախ պետք է տեսնել՝ ինչ շահույթներ ունեն այդ կազմակերպությունները:
«Օրինակ, երրորդ տեղը գրավող «Գազպրոմ Արմենիա»-ն 98 միլիոն դրամի շահութահարկ է վճարել, այսինքն, 500 միլիոն դրամի շահույթ է ունեցել, իսկ ՀԷՑ-ի շահույթը 40 միլիոնի կարգի է»,- ասել է նա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում