Ռուսական արտահանման ծավալը դեպի Թուրքիա հունվարի վերջին դրամական արտահայտությամբ կազմել է 4,32 մլրդ դոլար․ գրում է expert.ru-ն։
Ռուսաստանի Դաշնությունը զբաղեցրել է առաջին հորիզոնականը ներմուծման ամենախոշոր ծավալներ ունեցող երկրների ցանկում։ Համապատասխան վիճակագրությունը հրապարակել է Թուրքիայի վիճակագրության ինստիտուտը։
Ռուսաստանին հաջորդում ենՉինաստանը (2,89 մլրդ դոլարի ապրանքներ է ներկրվել Թուրքիա),Գերմանիան (1,91 մլրդ դոլար), ԱՄՆ-ը (1,4 մլրդ դոլար) և Իտալիան (1,18 մլրդ դոլար)։
Առաջին հնգյակը ապահովել է ներմուծվող ապրանքների և ծառայությունների բոլոր ծավալների 44,7%-ը, Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 16,5%:
Թուրքիայից ներմուծման ծավալով առաջատարը Գերմանիան է (1,76 մլրդ դոլար), որին հաջորդում են ԱՄՆ-ը (1,22 մլրդ դոլար), Իրաքը (1,97 մլրդ դոլար), Մեծ Բրիտանիան (1,22 մլրդ դոլար) և Իտալիան (0,99 մլրդ դոլար)։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում