Սննդի արդյունաբերությունն ապահովում է հսկայական ֆինանսական շրջանառություն։ Դժվար է պատկերացնել ժամանակակից մարդուն առանց սնվելու։ Սննդի վրա ծախսվող ռեսուրսների ծավալներն օր օրի ավելանում են և բնակչության աճի այս տեմպերի պահպանման պարագայում մարդկությունը չի կարող ամբողջությամբ բավարարել սննդի արդյունաբերության պահանջարկը։ Հետևաբար անհրաժեշտ է որոնել լուծումներ։
Արդեն սկսել են կիրառել 3D պրինտերները սնունդ տպելու համար, զարկ է տրվել ֆունկցիոնալ շաքարի և «Վեգան» մսի արտադրությանը։ Օրինակ, «Choc Edge Choc Creator 2.0 Plus» սննդային պրինտերը հարմար է կոնդիտերների համար, «Chef 3D» պրինտերը հարմար է յուրահատուկ պիցցա ստանալու համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում