Հայաստանին է փոխանցվել փախստականներին 15 մլն եվրո բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը

0 Min Read
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ զարգացման հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալինը հանդիպել է ՀՀ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին և Տիգրան Խաչատրյանին։
«Հանդիպման ընթացքում նա փոխանցել է փախստականներին 15 միլիոն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը և քննարկել ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանն առնչվող հարցեր»,- հայտնել են Հայաստանում ԵՄ ներկայացուցչությունից։

Կիսվեք այս հոդվածով