«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը քննարկվել է ԱԺ նիստում:
Հիմնական զեկուցող, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, նախագահի պարտականությունները կատարող Դավիթ Գրիգորյանը նշել է, որ Կառավարությունն առաջարկվում է սահմանել բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառում պետական կառավարման մարմնի, մարզպետների և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները:
Օրենքի նախագծով պատասխանատվություն է նախատեսվում նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատողի մասով սահմանված պարտականությունների չկատարման համար:
Զեկուցողի խոսքով բազմաբնակարան շենքի կառուցումից հետո մինչև սեփականատերերի կողմից կառավարման մարմնի ընտրությունը, կառուցապատողը սեփականատերերի անունից ձևավորում է կառավարման մարմին: Կառուցապատողը կառավարման մարմնին է փոխանցում նախագծային փաստաթղթերը, իսկ դրանք չփոխանցելու դեպքում ենթարկվում է վարչական պատասխանատվության:
Օրինագծով սահմանվում են նաև բազմաբնակարան շենքի կառուցման մեկնարկից մինչև կառավարման մարմնի ձևավորում ընկած ժամանակահատվածում ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի տնօրինման առանձնահատկություններն ու սահմանափակումները:
Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ-ի փետրվարի 28-ի նիստում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում