Ինչպիս գնային փոփոխություններ են արձանագրվել ՀՀ խոշոր քաղաքներում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Ուսումնասիրենք 2024թ. առաջին ամսվա գնային փոփոխությունները ՀՀ խոշոր քաղաքներում։ Անդրադառնանք գնաճին ՀՀ խոշոր քաղաքներում և նկարագրենք գնային փոփոխությունների իրավիճակը կարևորագույն ոլորտներում՝  տրանսպորտ, կրթություն, առողջապահություն, հանգիստ և մշակույթ:


Ամենաբարձր գնաճը դիտվել է տրանսպորտի ոլորտում. Հունվարը` թվերով. Ինֆոգրաֆիկա


Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2024թ-ի հունվարին 2023թ-ի նույն ամսվա  համեմատ գների փոփոխությունը ՀՀ խոշոր քաղաքներում հաստատվել է հետևյալ մակարդակներում.

Հիշեցնենք, որ 2024թ-ի հունվարին  2023թ-ի հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է գների անկում 0,9%-ով։ Մարզերի մի շարք խոշոր քաղաքներում ևս արձանագրվել են գնանկումներ։

Ամենամեծ գնանկումը դիտվել է Վանաձորում՝ 1,9%-ով։ Գնանկման բարձր մակարդակներ են առկա նաև Իջևանում՝ 1,4%-ով և Երևանում՝ 1%-ով։ Աշտարակում գների որևէ փոփոխություն չի դիտվել։ 

Հաջորդիվ ուսումնասիրենք գնաճը  վերոնշյալ ոլորտներում ՀՀ խոշոր քաղաքներում.

 

Վիճակագրական տվյալներից տեղեկանում ենք, որ գների զգալի աճ է դիտվել տրանսպորտի ոլորտում: Հանրապետությունում տրանսպորտի գների աճը 2024թ-ի հունվարին 2023թ-ի նույն ամսվա համեմատ կազմել է 9,2%։ Բարձր գնաճեր նկատվել են Իջևանում՝ 13,8%-ով, Արտաշատում՝ 13%-ով, Եղեգնաձորում՝11,5%-ով, Աշտարակում՝ 11,4%-ով, Կապանում՝10,6%-ով, Հրազդանում՝10,4%-ովև Վանաձորում՝ 9,4%-ով:
Տրանսպորտի ոլորտում ամենացածր գնաճը դիտվել է Գյումրիում՝ 4,8%։

Առողջապահության ոլորտում գների կտրուկ աճ է արձանագրվել Աշտարակ քաղաքում՝ 14,1%: Նախորդ ամիս այս քաղաքում ևս առողջապահության ոլորտում զգալի գնաճ էր արձանագրվել: Անհրաժեշտ է հետևողական լինել, վերլուծել և հասկանալ նման գնաճի պատճառները:
Առողջապահության ոլորտում ամենախոր գնանկումը նկատվել է Արտաշատում՝ 3,7%-ով:

2024թ-ի հունվարին 2023թ-ի նույն ամսվա համեմատ կրթության ոլորտում ամենաբարձր գնաճը դիտվել է Հրազդանում՝ 10.9%, իսկ ամենացածրը՝  Իջևանում՝ 2%, և գների փոփոխություն չի դիտվել Կապանում:

Ինչ վերաբերում է հանգստի և մշակույթի բնագավառին, ապա 2024թ-ի հունվարին 2023թ-ի նույն ամսվա համեմատ ամենաբարձր գնաճը նկատվել է Հրազդանում՝ 5.4%, իսկ ամենացածրը՝ Վանաձորում՝ 0,2%։

 

TAGGED:
Share This Article