Motorola-ն ցուցադրել է դաստակին փաթաթվող սմարթֆոնի նախատիպ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Motorola-ն ցուցադրել է սմարթֆոնի նախատիպ, որն ունակ է տարբեր ձևերով ճկվել․ հաղորդում է CNBC-ն։

Մի ցուցադրության ժամանակ ընկերությունը, որը հայտնի է իր Razr սմարթֆոններով, ցույց է տվել, որ սարքը ճկվում է օգտատիրոջ դաստակի շուրջ:

Այն նախատիպային արտադրանք է, որը վաճառքի ենթակա չի լինելու: Սակայն Motorola-ն այդպիսով ցանկանում է ցույց տալ էկրանների տեխնոլոգիայի առաջընթացը՝ սմարթֆոնների մեծ շուկայում աչքի ընկնելու համար:

Մեխանիզմը, որը թույլ է տալիս հեռախոսը ճկել, Motorola-ի ներկայացուցիչը համեմատել է մարդու ողնաշարի աշխատանքի հետ։

Ընկերությունը կարծում է, որ մենք ապագայում կարող ենք մեր հեռախոսները կրել դաստակի վրա:

 

Կիսվեք այս հոդվածով