Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (AITC by EIF) վերսկսում է 50+ անձանց համար նախատեսված համակարգչային գրագիտության սոցիալական ծրագիրը. հաղորդում են ԲՏԱ նախարարությունից։
Անվճար դասընթացը մեծահասակներին հնարավորություն կտա ձեռք բերել հիմնարար գիտելիքներ համակարգչից և համացանցից գրագետ օգտվելու համար:
Դասընթացում ներառված են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ համակարգչային հմտություններ, Facebook սոցիալական ցանցի հիմունքներ, WhatsApp և Viber հավելվածների կիրառում, մեդիագրագիտություն, էլփոստի բազային հմտություններ:
Դիմումներն ընդունվում են մինչև մարտի 12-ը` հետևյալ հղումով: Դասընթացը մեկնարկը՝ մարտի 18-ին: Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 37410556810, +37493556810:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում