Սբերբանկի սովորական բաժնետոմսերն աճել են մինչև 3%՝ կապված այն լուրերի հետ, որ VK-ն ձեռք է բերում «Delivery Club»-ի 100%-ը և դուրս է գալիս «O2O Holding»-ից՝ Սբերբանկի հետ համատեղ ձեռնարկությունից, հետևում է Մոսկվայի բորսայի տվյալներից:
Երեքշաբթի ավելի վաղ VK-ն հայտնել էր, որ դուրս է գալիս Սբերբանկի հետ համատեղ ընկերությունից՝ ստանալով «Delivery Club»-ի 100 % բաժնեմասը: Ընկերությունը նախատեսում է մինչև տարեվերջ փակել գործարքը և այդ ծառայությունը փոխանակել Յանդեքսին պատկանող «Новости»-ի և «Дзе́н»-ի հետ:
Սբերբանկի և VK O2O-ի (online-to-offline) համատեղ ձեռնարկությունը տրանսպորտի և սննդի ոլորտում ստեղծվել է 2019 թվականի դեկտեմբերին։ Այն ներառում է առաքման ծառայություն «Delivery Club» ռեստորաններից, «Самокат» սննդի էքսպրես առաքման ծառայություն, «You Drive carsharing» և էլի մի քանի ծառայություններ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում