ՃՈ տուգանքները մինչև 50 % կզեղչվեն, երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը կնվազի․ նախագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

ԱԺ-ն քննարկում է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագծերի փաթեթը, որը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնագավառում բոնուսային համակարգ է նախատեսում։

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանի խոսքով, տեսալուսանկարահանման սարքերի միջոցով իրավականացվող խախտումների դեպքում որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու պայմաններում քաղաքացիները կարող են տուգանքը 20% ավելի ցածր վճարելու հնարավորություն ունենալ:

«Նախատեսել ենք, որ այս կանոնն ուժի մեջ է մտնելու այս տարվա մայիսի 1-ից»,- ասել է փոխնախարարը։

Ըստ նրա, եթե էլեկտրոնային ծանուցումից հետո 15 օրում վճարվի 70%-ը, մնացած մասը կհամարվի վճարված։ Փոխնախարարը շեշտել է, որ այս բոլոր փոփոխությունները վերաբերում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո իրականացված իրավախախտումներին։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով