Որքա՞ն գումար կստանան մարտական գործողություն կատարող զինծառայողները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Կառավարության նպատակն է զինված ուժերում ներդնել  միասնական քաղաքակնության վրա հիմնված համարժեք վարձատրության համակարգ։

Այս մասին ԱԺ-ում ասաց պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Նրա խոսքով՝ զինվորական ծառայողները պետք է համարժեք վարձատրվեն։

Փոխնախարարը հյատնել է, որ վերանայվել են զինված ուժերի կառավարչական, կառուցվածքի և հաստիքների վերանայումը, որով կկարգավորվի կառուցավծքի և հաստիքների պատճառահետևանքային կապը։

Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը տեղեկացրել է, որ փոփոխությունների արդյունքում շարքայինները ատեստավորվելով՝ 110-ի փոխարեն կստանան 262 հազար դրամ՝ բավարար ստանալու դեպքում, իսկ առանձնահատուկ պայմաններում ծառայելու դեպքում կավելանա ևս 115 հազար դրամով՝ կազմելով 377 հազար դրամ, ենթասպայական կազմի դեպքում ատեստավորման և առանձնահատուկ պայմաններում վճարը կկազմի 379 հազար դրամ, իսկ կրտսեր սպայական կազմի դեպքում՝ 521 հազար դրամ, ավագ սպայական կազմի դեպքում՝ 647 հազար դրամ, բարձրագույն սպայական կազմի դեպքում՝ 890 հազար դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Share This Article