1945 թվականի օգոստոսի 6-ին Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի ռմբակոծության ժամանակ հալված ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 31 հազար դոլարով: Այս մասին տեղեկանում ենք APnews-ից։
Ըստ Բոստոնի RR Auction-ի՝ ժամացույցը կանգ է առել ատոմային ռումբի պայթեցման պահին՝ առավոտյան ժամը 08:15-ին։
1 դոլարով մեքենաներ գնելու նպատակով անձը կոտրել է կառավարական աճուրդի կայքը
Արտեֆակտը հայտնաբերվել է Հիրոսիմայի ավերակներում և որոշակի պատկերացում է տալիս առաջին ատոմային ռումբի հետևանքով առաջացած հսկայական ավերածությունների մասին։
Աճուրդի տունը հայտնել է, որ ժամացույցը քաղաքի ավերակներից դուրս է բերել բրիտանացի մի զինվոր, ով օգնության պարագաներ ապահովելու և հակամարտությունից հետո վերակառուցման կարիքները գնահատելու առաքելության եղել։
Ժամացույցի նոր սեփականատերը նախընտրել է անհայտ մնալ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում