1 դոլարով մեքենաներ գնելու նպատակով անձը կոտրել է կառավարական աճուրդի կայքը

1 Min Read

Օկլահոմայի բնակիչն օգտագործել է իր համակարգչային հմտությունները՝ կոտրելով կառավարական աճուրդի կայքը, որպեսզի իջեցնի մեքենաների և ոսկյա իրերի գինը՝ հազարավոր դոլարներից մինչև մեկ դոլարի: Այս մասին հաղորդում է CBS News-ը՝ վկայակոչելով դաշնային դատախազությանը:

Աճուրդներն անցկացվում են առցանց՝ Մինեսոտա նահանգի Իգան քաղաքում գտնվող սերվերների միջոցով։

«2019 թվականի փետրվարի 25-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում 41-ամյա Էվան Ջեյմս Քոքերը հայտ է ներկայացրել տրանսպորտային միջոցների և ոսկերչական իրերի բազմաթիվ աճուրդներում: Երբ նրա առաջարկներն ընդունվել են, Քոքերը կոտրել է pay.gov կայքը և ապրանքներից յուրաքանչյուրի գինը փոխել մեկ դոլարի»,- ասվում է դատախազության մամուլի հաղորդագրությունում:

Ընդհանուր առմամբ, նա հայտ է ներկայացրել և շահել աճուրդի 19 լոտ՝  յուրաքանչյուրի համար խաբեությամբ վճարելով ընդամենը 1 դոլար։

Քոքերը մեղավոր է ճանաչվել խարդախության մեջ:

Կիսվեք այս հոդվածով