Մրցույթի մասնակիցը որպես սեդան է ներկայացրել այլ թափք ունեցող ավտոմեքենա. Հաշվեքննիչ պալատ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է «Ներքին գործերի նախարարությունում 2023 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը։

«Հաշվեքննության ընթացքում ուսումնասիրվել է «Շկոդա սուպեր» մակնշի ավտոմեքենաների արտադրող Չեխիայի Հանրապետության ընկերության պաշտոնական կայքը, համաձայն որի՝ համեմատվել են պայմանագրային եւ արտադրողի կայքում զետեղված տեխնիկական տվյալները։ Այս մասով արձանագրվել են հետեւյալ անհամապատասխանությունները։ Ընթացակարգի հրավերով նախատեսվել է ձեռք բերել սեդան 4 դուռ տեսակի ավտոմեքենաներ։ Սակայն, ըստ արտադրողի, «Շկոդա սուպեր» մեքենան երբեւէ չի արտադրվել սեդան տեսակի թափքով եւ ունի հինգ դուռ։ Այսպիսով՝ արձանագրել ենք անհամապատասխանություն արտադրողի եւ մատակարարի առաջարկած մեքենաների թափքերի միջեւ, քանի որ պատվիրատուն նշել է, որ ուզում է ձեռք բերել սեդան տեսակի մեքենա, սակայն մրցույթի մասնակիցը որպես սեդան է ներկայացրել այլ թափք ունեցող ավտոմեքենա»,- ասաց Կարեն Կարապետյանը

Մանրամասները` տեսանյութում:

Կիսվեք այս հոդվածով