ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի փետրվարի 20-ի նիստում Յունիբանկին թույլտվություն է տրամադրվել «ՅՈՒԲԻՓԵՅ» (UBPAY) դրամական փոխանցումների հայաստանյան միասնական վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության համար: Այս մասին տեղեկանում ենք բանկի պաշտոնական կայքից։
Համակարգի նպատակը ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար դրամական փոխանցումների իրականացումն է: UBPAY փոխանցումները հնարավոր կլինի ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ՝ բանկային հաշվին կամ քարտին փոխանցելու միջոցով:
Հաճախորդների հարմարավետ սպասարկումն ապահովելու համար կգործարկվի նաև ժամանակակից մոբայլ հավելված, որը նոր տեխնոլոգիաների և առաջադեմ թվային լուծումների շնորհիվ կառանձնանա իր լայն ֆունկցիոնալությամբ:
UBPAY համակարգի օպերատոր հանդիսանում է Յունիբանկը:
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Յունիբանկը փոխանցումների միասնական վճարահաշվարկային համակարգ կստեղծի
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում