ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում իր թեկնածությունն էլ է քննարկվել:
«Նման քննարկում եղել է։ Բայց ես ասել եմ, որ ԱԺ-ոմ մեր անելիքները պակաս չեն։ Բայցևայնպես, եթե որոշումն այնպես լիներ, որ ես աշխատեի գործադիրում, կքննարկվեր հարցը»,- ասել է Թունյանը։
Իսկ թե ինչո՞ւ է որոշվել Գևորգ Պապոյանին էկոնոմիկայի նախարար նշանակել:
«Գևորգ Պապոյանը կնշանակվի, որովհետև նա իր գործին տիրապետող պրոֆեսիոնալ մարդ է, իր քաղաքական թիմի արժեքներին նվիրված, և կարծում եմ՝ պարոն Պապոյանը բավական լավ կկարողանա այդ դերը կատարել»,- ասել է Թունյանը:
Նա նշել է, որ չի վախենում ոչ աշխատանքի, ոչ էլ սխալներ կատարելու պատասխանատվությունից:
«Եթե այդպես մտածենք, պետք է որևէ գործով չզբաղվենք։ Վահան Քերոբյանի հետ կատարվածը կարող է ցանկացածի հետ տեղի ունենալ։ Եվ մի մոռացեք, որ կա անմեղության կանխավարկած, և դատարանը դեռ պետք է վճիռ կայացնի»,-ասել է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում