Հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանը ՆԳՆ 2023թ. բյուջեի 9 ամսվա կատարման հաշվեքննության ժամանակ հետաքրքրվել է, թե ինչ հնարքներով է Toyota Camry-ների նախահաշվային գինը 2 մլն-ով բարձրացել:
Նրա խոսքով՝ Toyota Camry-ի վերջին գնման գինը եղել է 16 մլն 130 հազար դրամ։
«Այդ ի՞նչ հնարքներով է այստեղ նախահաշվարկային գինը 2 մլն–ով բարձրացել և դարձել 18 մլն-ից ավելի դրամ»,- ասել է նա։
ՆԳՆ ներկայացուցիչ Արա Ֆիդանյանն արձագանքել է՝ նշելով, որ Կարապետյանը լավ գիտի, թե ինչպես են գները ձևավորվում.
«Այն էլ այսօրվա պայմաններում, թե ինչպես տեղի ունեցավ, որ ավելի բարձր գին առաջարկվեց։ Գաղտնի՞ք է, որ օր–օրի մեքենաները թանկանում են»,- ասել է նա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում