Իտալական «Լունարդելլի» գինեգործական ընկերությունը 2023 թվականից կդադարեցնի Ադոլֆ Հիտլերի, Բենիտո Մուսոլինիի, Իոսիֆ Ստալինի և այլ պատմական դեմքերի դիմանկարներով գինիների արտադրությունը։ Այս մասին RIA Novosti-ին ասել է ընկերության սեփականատեր Անդրեա Լունարդելին։
«Պատմական» շարքը թողարկվել է 1995 թվականին և դրանից հետո բազմիցս սկանդալների պատճառ է դարձել տարբեր լրատվամիջոցներում։ Լունարդելլիին պարբերաբար մեղադրել են հակասեմականության և բռնապետներին պաշտելու մեջ։ 2013 թվականին Սիմոն Վիզենթալի հրեական կենտրոնը կոչ էր արել բոյկոտել իրենց արտադրանքը:
Լունարդելին ՌԻԱ Նովոստիին ասել է, որ պիտակների վրա այդքան ոչ միանշանակ կերպարներ դնելու գաղափարը ծնվել է պատահաբար, երբ 27 տարի առաջ հորը խնդրել են Մուսոլինիի պատկերով շիշ պատրաստել։
Հավելենք, որ բացի վերոնշյալ դիկտատորներից, գինու պիտակների վրա հայտնվել են այնպիսի հայտնի պատմական դեմքերի դիմանկարներ, ինչպիսիք են փիլիսոփա Կարլ Մարքսը, Ավստրիայի կայսր Ֆրանց Յոզեֆը, հեղափոխականներ Վլադիմիր Լենինը, Էռնեստո Չե Գևարան և այլք։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում