Օլիմպիական խաղերին նվիրված արշավի մեկնարկն են հայտարարում Visa-ն և Յունիբանկը:
Բանկի Visa քարտապաններն ունեն եզակի հնարավորություն՝ շահելու Փարիզի օլիմպիական խորհրդանիշներով հուշանվերներ, օլիմպիական Visa քարտեր, դրամական մրցանակներ։ Գլխավոր մրցանակն ուղևորություն է՝ Փարիզ՝ անձամբ վայելելու օլիմպիական խաղերը։
Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը գոհ է թվային նվաճումների ոլորտում աշխարհի առաջատար Visa-ի հետ համագործակցությունից: Ըստ նրա՝ իրենց 380․000 հաճախորդից 200․000-ն ակտիվ քարտապան են, ավելի քան 100 000-ը Visa քարտապան։
Յունիբանկը հատուկ սպորտային փառատոնի համար առաջիկայում կթողարկի օլիմպիական խաղերին նվիրված հատուկ դիզայնով Visa քարտեր և հաճախորդներն այդ քարտերով ոչ միայն գնումներ կկատարեն, այլև քարտը կպահեն որպես յուրահոտուկ հուշանվեր։
Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջերը վստահեցնում է՝ անելու են հնարավորը, որ Visa-ի քարտապաններն ունենան որակյալ ծառայություններ։
Visa-ի և Յունիբանկի համատեղ արշավը կմեկնարկի մարտի 1-ից և կտևի մինչև հունիսի 1-ը։ Բանկի Visa քարտապանները պետք է ամսական կատարեն 50․000 և ավելի անկանխիկ վճարումներ։ Յուրաքանչյուր ամիս պատահականության սկզբունքով կընտրվի 4 մասնակից, որոնց կտրամադրվեն ամսական մրցանակներն ու գլխավոր մրցանակի խաղարկությանը մասնակցելու իրավունք։
Յունիբանկի սպորտային ակումբն արդեն ամռանը սպորտային խաղարկություն կկազմակերպի և առաջադրանքներն ամենաբարձր միավորներով հաղթահարած երկու անձի կտրվի գլխավոր մրցանակը՝ ուղևորություն դեպի Փարիզ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում