Ինչ ծրագիր է իրականացվում 4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրը լուծելու համար

1 Min Read

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել Արզումանյան փողոցի 4-րդ կարգի վթարային շենքերի խնդրին։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ասել է, թե ծրագիրն իրականացվում է 4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրը լուծելու համար:

 «Պետք է ոչ մի րոպե, վայրկյան չհապաղենք։ Լինելու են մարդիկ, որ պնդելու են, թե իրենց բնակարանը այդպիսի շենքում միլիոններ արժի․ հոգեբանություն է։ Մարդիկ, որոնք այսօր խնդիր են ստեղծում, հետո նրանց համար ինդուլգենցիա չպետք է լինի։ Եթե չեն հասկանում, որ ֆինանսապես էլ են շահում ու հետո նորակառույցում փաստացի բնակարան ունենում, հետագայում նրանց նկատմամբ մեղմ վերաբերմունք չլինի»,- ասել է նա։

Ըստ քաղաքապետի՝ բնակիչների գերակշիռ մեծամասնությունը կողմ է այդ ծրագրի իրականացմանը:

«Եկեք հենվենք այդ մարդկանց վրա, որովհետև առաջին հերթին իրենց խնդիրն ենք լուծում, իրենք են մեր առաջնային շահառուները»,- ասել է Ավինյանը։

Կիսվեք այս հոդվածով