ՀՆԱ-ի աճի դանդաղում է կանխատեսվել` մինչև 6.2% 8.7%-ից. S&P Global Ratings

1 Min Read
S&P Global Ratings միջազգային գործակալությունը հաստատել է Հայաստանի երկարաժամկետ վարկային վարկանիշը «ԲԲ» մակարդակում։ Այս մասին տեղեկանում ենք գործակալության կայքից։
Նշվում է, որ կանխատեսումը կայուն է։ Կարճաժամկետ վարկանիշն ըստ այդմ պահպանվել է «Բ» նշանի մոտ։
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Հայաստանի տնտեսական հեռանկարները մնում են ուժեղ` արտացոլելով արտադրական ներուժի աճը` շնորհիվ տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներքին հատվածի կապիտալի և աշխատուժի ներհոսքի»,– մեկնաբանել են գործակալության վերլուծաբանները:
Միևնույն ժամանակ բացասական կողմերի շարքում S&P-ն նշել է բարելավվող ինստիտուցիոնալ պայմանները, մեկ շնչի հաշվով եկամտի չափավոր մակարդակը, ինչպես նաև բյուջեի խոցելիությունը:
Նշվում է, որ ընթացիկ տարվա արդյունքներով երկրի ՀՆԱ-ի աճի դանդաղում է կանխատեսում` մինչև 6.2% 8.7%-ից, ինչը վերլուծաբանները բացատրում են արտաքին պահանջարկի թուլացմամբ:
2025 թվականին սպասվում է արդեն 5% տնտեսական աճ, 2026-2027 թվականներին` 4.8-ական%։ 2024 թվականին նաև կանխատեսվում է գնաճի արագացում մինչև 3.7%` մեկ տարի առաջվա 2.6%-ից, 2025 թվականին գնաճը սպասվում է 4.1%, 2026 թվականին ՝ 3.8%, 2027 թվականին 3.9%։
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով