Երևանից, կանաչ տարածքներից զավթված հողը նույնպես գողություն է. Ավինյան

1 Min Read

Մյասնիկյան պողոտայի երկայնքով ձգվող 26 հա տարածքը կկանաչապատվի. այս մասին զեկուցվել է քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։

Համայնքից զավթված տարածքները կմաքրվեն ապօրինի շինություններից: Նախագիծը բնապահպանական տեսանկյունից կարևոր դերակատարում կունենա քաղաքի կենտրոնի համար:

«Այս հայտարարություններից հետո կպարզվի՝ ընտանիքներով դարերով ապրել են։ Մենք պետք է մի փոքր զգույշ լինենք այս հայտարարություններում։ Խոսում ենք ինքնակամ շինությունների մասին, համայնքից զավթված հողերի մասին,  կանաչ տարածքներում այս քոլիկների մասին, որն անընդունելի է»,- ասել է Ավինյանը։

Քաղաքապետի խոսքով՝ տասնամյակներով նման քաղաքականության հետևանքով Երևանը կորցրել է ահռելի ծավալի կանաչապատ տարածք:

«Տարբեր հիմնավորումներով, տարբեր արդարացումներով վերջ չի դրվել կանաչապատ տարածքների այդ անկանոն կառուցապատմանը։ Նվազագույնը մեկ-երկու տարի է, որ այդ տրամաբանությանը վերջ է դրվում։ Կրկնեմ՝ Երևանից, համայնքից, մասնավորապես՝ կանաչ տարածքներից զավթված հողը նույնպես գողություն է, հետևապես, ինչը հանրային է, պետք է մնա հանրային, ինչը կանաչ տարածք է, պետք է մնա կանաչ տարածք»,- ասել է նա։

Կիսվեք այս հոդվածով