Երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը կիջեցվի. նախագիծը քննարկվեց ԱԺ հանձնաժողովում.ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Կառավարության առաջարկով, հաշվի առնելով նաև պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Արմեն Խաչատրյանի ու Վահագն Ալեքսյանյանի առաջարկը, նախատեսվում է 2-րդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ի փոխարեն նախատեսել 0.25՝ հաշվի առնելով ընդհանուր ծանրաբեռնվածությունն ու արարքի վտանգավորությունը։

Այս մասին պետաիրավական հանհձնաժողովի նիստի ժամանակ ասել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

«Ընդունել ենք պարոն Թորոսյանի առաջարկը, այս պահի դրությամբ կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնների խախտման համար համար նախատեսվում է միայն տուգանք՝ առանց տուգանային միավոր հանելու։ Բայց հաշվի առնեով հանրային վտանգավորությունը՝ նախատեսում ենք, որ մի տարվա ընթացքում 2-րդ անգամ կատարելու պայմաններում կհանվի 2 միավոր և կսահմանվի տուգանք՝ աշխատավարձի քսանինապատիկի չափով»,- ասել է փոխնախարարը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով