Երևանում 2 օր աղբահանությունն իրականացվել է էապես պակաս՝ 25 մեքենայով:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասել է«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը։
«Մեքենաների խափանումների հիմնական պատճառը եղել է Նուբարաշենի աղբավայրի ճանապարհի դժվարանցանելիությունը»,- պարզաբանել է նա։
Քաղաքապետ Տիգրան Ավինյան էլ առաջարկել է մոտ 8 մեքենայի մրցույթ հայտարարել՝ առանց ֆինանսական միջոցների, որպեսզի միշտ ունենանք մեքենաների չափաքանակ, որոնք ծայրահեղ անհրաժեշտության դեպքում են սպասարկում:
Կոմունալ տնտեսության վարչության պետն իր հերթին արձագանքել է, որ այս պահին ունենք 6 մեքենա ձեռք բերելու պայմանագիր, լրացուցիչ 4-ի գնումների հայտն արդեն ուղարկվել է, որպեսզի գնումների պլանում փոփոխություն իրականցվի:
Կատվալյանի խոսքով՝ հաղթող կազմակերպությունը մատակարարելու է չինական «Howo» մակնիշի մեքենաները:
««Hovo»-ներին հաջողություն ենք մաղթում»,- ասել է քաղաքապետը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում