00oo000 համարանիշը դեռ չի վաճառվել․ հայտնի է՝ երբ կավարտվի աճուրդը

1 Min Read

Տարածվող լուրերը, թե 00oo000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 21.000.000 դրամով կամ 300.000 դոլարով, իրականությանը չեն համապատասխանում:

Այս մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Էլեկտրոնային աճուրդն ընթացքի մեջ է, որը կավարտվի փետրվարի 28-ին»,- գրել է նա ֆեյսբուքի էջում:

Հիշեցնենք, որ 00 ՕՕ 000 պետհամարանիշի մեկնարկային արժեքն ամենաբարձրն էր՝ 20 միլիոն դրամ (շուրջ 50 հազար դոլար)։

Երեկ սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, որ 00 OO 000 պետհամարանիշը վաճառվել է։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով