2024 թվականի սկզբից ի վեր ռուսների մասին ավելի քան 510 միլիոն տվյալների արտահոսք է եղել, որոնցից 500 միլիոնը՝ մեկ միջադեպի արդյունքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռոսկոմնադզորի ղեկավարի տեղակալ Միլոշ Վագները։
2023 թվականին Ռոսկոմնադզորը գրանցել է անձնական տվյալների 168 արտահոսք, մինչդեռ ռուսների մասին միայն մոտ 300 միլիոն տվյալ է հայտնվել համացանցում։
2022 թվականին՝ հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո, համացանցում արտահոսել է 600 միլիոն տվյալ Ռուսաստանի քաղաքացիների մասին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում