Նիդեռլանդները չի կարող հրաժարվել ռուսական բնական հեղուկ գազից ֆրանսիական TotalEnergies-ի և ռուսական մատակարարի միջև կքնված գործարքի պատճառով, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«TotalEnergies-ի և ռուսական մատակարարի միջև երկարաժամկետ պայմանագիրը խոչընդոտ է դարձել Ռուսաստանից վառելիքի ներկրումը դադարեցնելու Նիդեռլանդների կառավարության խոստման համար։ Կառավարությունը չի կարող օրինական կերպով խզել երկու մասնավոր ընկերությունների միջև կնքված պայմանագրերը»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ:
Խոսքը “Yalam LNG” նախագծին TotalEnergies-ի մասնակցության մասին է։ 2018 թվականի պայմանագրի պայմաններին համապատասխան՝ ընկերությունը ռուսական հեղուկ գազի մի մասն ուղարկում է Նիդեռլանդներ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում