Apple-ը խորհուրդ է տալիս․ եթե ձեր iPhone-ը թրջվում է, մի չորացրեք այն բրնձի տոպրակի մեջ։ Այս մասին գրում է BBC-ն։
Չնայած այս մեթոդի հայտնիությանը՝ փորձագետները վաղուց զգուշացրել են, փորձարկումներն էլ ցույց տվել, որ հեռախոսը փրկելու այդ տարբերակը չի աշխատում:
Տեխնոլոգիական հսկան հրապարակել է ուղեցույցներ՝ օգտատերերին զգուշացնելով, որ բրնձի փոքր մասնիկները անգամ կարող են վնասել սմարթֆոնները։
Ընկերությունը խորհուրդ է տալիս զգուշորեն թափահարել հեռախոսը դեպի ներքև, որպեսզի հեղուկը դուրս գա միջից, այնուհետև թողնել չորանա:
Բրնձով մեթոդը մերժելուց բացի ընկերությունը նաև խորհուրդ է տալիս թաց հեռախոսը չչորացնել՝ օգտագործելով «արտաքին ջերմության աղբյուր կամ սեղմված օդ», այսինքն՝ պետք է խուսափել ռադիատորներից և վարսահարդարիչներից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում