Ստվերից դուրս է եկել անշարժ գույքի շուրջ 21 հազար վարձակալության պայմանագիր. Բադասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Մենք մեր քաղաքացիներից ակնկալում ենք, որ բնակարանների վարձակալության տալու դեպքում դրանք հայտարարագրեն։

Երբ այս որոշումը կայացնում էինք բավականին հոռետեսություն կար, թե ինչքանով կաշխատի, բայց գիտեմ, որ Հայաստանի շուրջ 21.000 քաղաքացի հայտարարագրել է, որ վարձով բնակարան է տալիս: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ, հստակեցնելով, ասաց, որ 15.392 քաղաքացի ներկայացրել է շուրջ 21.000 հայտարարություն, որ վարձով բնակարան է տալիս: Այսինքն եղել են անձինք, ովքեր մի քանի բնակարան վարձով տալու հայտարարություն են ներկայացրել։

«Մենք նայել ենք՝ արդյոք այս անձինք համընկնում են նախորդ տարիներին ներկայացված հայտարարագրերի հետ, և 90%-ից ավելին չի համընկնում, այսինքն մեր օրենքը գործել է, և շուրջ 21 000 ստվերից դուրս եկած վարձակալության հայտարարություններ կան։ Եվ հիմա հաշվարկներ ենք անում, թե նախորդ տարվա համար որքան եկամուտ կստանանք այս տարի»,- ասել է նա:

 

Կիսվեք այս հոդվածով