Փոփոխություններ՝ «Առարկայազուրկ մետաղական հաշիվների բացման և վարման կարգում»

0 Min Read

Կարևորելով միջազգային պրակտիկայում լայն կիրառություն ունեցող ֆինանսական գործիքների հասանելիությունը սպառողների համար՝ Կենտրոնական բանկը նախաձեռնել է փոփոխություններ «Առարկայազուրկ մետաղական հաշիվների բացման և վարման կարգում». հաղորդում են ԿԲ-ից։

«Մասնավորապես, կատարված փոփոխությունների արդյունքում բանկերը, ի լրումն ոսկով հաշիվների, կկարողանան բացել և վարել առարկայազուրկ մետաղական հաշիվներ նաև արծաթով, պլատինով և պալադիումով, ինչը կավելացնի հասարակությանը հասանելի այլընտրանքային խնայողական գործիքները»,- նշված է հաղորդագրությունում։

Կիսվեք այս հոդվածով