Ուկրաինան մոտ է 900 մլն դոլար ստանալու շուրջ ԱՄՀ-ի հետ համաձայնության հասնելուն. Bloomberg

1 Min Read

Ուկրաինան մոտ է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համաձայնության գալուն 900 միլիոն դոլար տրամադրելու վերաբերյալ․ գրում է Bloomberg-ը։

Ուկրաինան ակնկալում է ԱՄՀ-ի աշխատակիցների հետ համաձայնության գալ փետրվարի 22-ին։ Գործակալության տվյալներով՝ ԱՄՀ թիմը գնահատել է՝ արդյոք Ուկրաինան կատարել է վարկը ստանալու պայմանները։ Նախնական տվյալներով՝ խումբը կավարտի իր աշխատանքը և հայտարարություն կանի այսօր Վաշինգտոնում:

Աղբյուրը նշում է՝ եթե ԱՄՆ Կոնգրեսն այս տարի չհաստատի ավելի քան 60 միլիարդ դոլարի օգնությունը երկրին, ԱՄՀ-ի միջոցները, ամենայն հավանականությամբ, կդառնան Ուկրաինայի «երկրորդ ամենամեծ ֆինանսական փրկօղակը» ԵՄ դրամաշնորհներից և վարկերից հետո:

 

Share This Article
1 Comment