ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԱՊՀ-ՈՒՄ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Խորհրդային Միության փլուզումը հանգեցրեց նրան, որ ամբողջությամբ կտրվեցին վաղեմի տնտեսական կապերը միության անդամ պետությունների միջև։ Այս փաստը խիստ բացասական անդրադարձավ նոր անկախ հանրապետությունների տնտեսությունների վրա։ Բացի այդ սկսվեցին հակամարտություններ, որոնք խորացրեցին ճգնաժամը։ Փաստացի, Խորհրդային Միությունում տնտեսական «ապահարզանը» տեղի ունեցավ լրիվ սխալ հիմքերով։ Նեոխորհրդային տնտեսական սխալ քաղաքականության հետևանքները կրում ենք ավելի քան 30 տարի։

Հիմա նորից վերադարձ ենք կատարում նախկին կապերի ձևավորմանը, քանի որ ներկայիս գլոբալ քաղաքականությունը ենթադրում է բլոկային միջավայրի ստեղծում, որը թույլ կտա առաջ տանել սեփական երկրիդ տնտեսությունը և շահերը։ Այս առումով բավականին խելամիտ էր ԱՊՀ-ի ձևավորումը։ Չնայած այս կառույցի շրջանակում առկա դժվարություններին ԱՊՀ-ն շարունակում է մնալ նախկին Խորհրդային Միության երկրների որոշակի համագործակցության հարթակ։ Այս առումով հետաքրքիր է ուսումնասիրել ԱՊՀ տնտեսության առկա վիճակն ըստ տարբեր ցուցանիշների։ Նման առանցքային ցուցանիշ է համարվում արդյունաբերական արտադրանքի ծավալը․

ԳԾԱՊԱՏԿԵՐ 1․ ԱՊՀ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալների փոփոխությունը 2022թ-ի հունվար-մայիսին 2021թ-ի հունվար-մայիսի և 2021թ-ի հունվար-մայիսին 2020թ-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2022թ-ի հունվար-մայիսին 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ԱՊՀ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալների աճը կազմել է 2,9%, որը գրեթե կրկնել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված աճը։

Ուսումնասիրենք արդյունաբերական արտադրանքի ծավալների փոփոխությունը ԱՊՀ-ն անդամ երկրներում․

ԳԾԱՊԱՏԿԵՐ 2. Արդյունաբերական արտադրանքի ծավալների փոփոխությունը 2022թ-ի հունվար-մայիսին 2021թ-ի հունվար-մայիսի և 2021թ-ի հունվար-մայիսին 2020թ-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ըստ՝ ԱՊՀ անդամ երկրների

Ինչպես կարելի է նկատել գծապատկեր 2-ում, իրավիճակը բարդ է Բելառուսում, որտեղ 2022թ-ի հունվար-մայիսին 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալների անկում է դիտվում 4,2%-ով, այն պարագայում, երբ 2021թ-ի հունվար-մայիսին 2020թ-ի հունվար-մայիսի համեմատ արձանագրվել է 11,1% աճ։

Արդյունաբերական արտադրանքի ծավալների բավականին մեծ աճ է արձանագրել Տաջիկստանը։ Վերջինիս արդյունաբերությունը 2022թ-ի հունվար-մայիսին 2021թ-ի նույն ժամանակահտվածի համեմատ աճել է 17%-ով։ Էական աճ արձանագրվել է նաև Ղրղզստանում, որտեղ 2021թ-ի հունվար-մայիսին 2020թ-ի նույն ժամանակահատվածի 9%-ով անկումից հետո, 2022թ-ի հունվար-մայիսին 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերության ծավալները աճել են 11,1%-ով։

 

 

 

 

 

 

Կիսվեք այս հոդվածով