Ֆրանսիան կրճատում է ծախսերը՝ Ուկրաինային 3 մլրդ եվրո օգնություն տրամադրելու համար. Bloomberg

1 Min Read

Ֆրանսիայի կառավարությունը ելքեր է փնտրում խնայելու միջոցներ՝ Ուկրաինային խոստացված 3 միլիարդ եվրո օգնություն տրամադրելու համար։

Ֆրանսիայի կառավարությունը կխնդրի պաշտպանության, արտաքին գործերի և ֆինանսների նախարարություններին խնայողություններ անել Ուկրաինային 3 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթի համար, որը Փարիզը խոստացել է տրամադրել այս տարի, գրում է rbc.ru-ն՝ վկայակոչելով Bloomberg-ի աղբյուրները։

Գործակալության զրուցակիցներից մեկը նշել է, որ մինչև 2027 թվականը զինված ուժերի ֆինանսավորումը 400 միլիոն եվրոյի չափով չի նախատեսում Ուկրաինային լրացուցիչ օգնություն փոխանցելու հնարավորություն, ինչը բարդացնում է խնդիրը։ «Պետք է ֆինանսավորում գտնել՝ առանց այս տարվա բյուջեում պաշտոնական փոփոխություններ կատարելու»,- գրում է Bloomberg-ը։

Ըստ աղբյուրի՝ կառավարությունը նման խնդրի առջև կանգնեց, երբ նվազեցրեց 2024 թվականի ՀՆԱ-ի կանխատեսումը և ասաց, որ պետք է խնայել 10 միլիարդ եվրո՝ բյուջեի դեֆիցիտի կրճատման պարտավորությունները կատարելու համար: Բացի այդ, Ֆրանսիայի իշխանությունները խոստացել են միջոցներ ձեռնարկել բողոքող ֆերմերներին աջակցելու համար։

 

Share This Article