ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ 10 քաղաքացի արդեն ցանկություն է հայտնել վճարել 15 մլն դրամ և չծառայել բանակում։
Նրա խոսքով՝ կան քաղաքացիներ,որոնք ուզում են օգտվել օրենքից, նրանք արդեն վճարել են 15 մլն դրամ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար։
«Առաջիկայում նրանց դեմ հարուցված գործերը կկարճվեն, նրանք կստանան նոր անձնագրեր»,- լրագրողների հետ զրույցում ասել է պատգամավորը։
Նա հիշեցրել է, որ քաղաքացիները, որոնց 27 տարին լրացել է և չեն ծառայել բանակում, պատժից կարող են ազատվել բյուջե 15 մլն դրամ վճարելու դեպքում։ Նա նաև նշել է, որ առաջարկել է օրենքով ամրագրել, որ չծառայած քաղաքացի կարող է կամ ծառայել 1 տարի և վճարել 2.5 մլն դրամ կամ ծառայել 6 ամիս՝ վճարելով 5 մլն դրամ կամ ծառայել 1 ամիս՝ վճարելով 8 մլն դրամ։
Այժմ այս իրավակարգավորումը մշակվում է ՊՆ-ում, և կառավարությունն առաջիկայում այն կներկայացնի խորհրդարան։
Ըստ նրա, մեկ տարում 500-1000 քաղաքացի կօգտվի օրենսդրական այս հնարավորությունից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում