Այնպիսի գումարի մասին խոսք չի գնում, որից պետությունը հսկայական գումարներ է կուտակելու. Բադասյանը՝ արտագնա աշխատողների հարկվելու մասին

2 Min Read

Արտագնա աշխատողներին վերաբերվող որոշումն ընդունվել է 2018 թվականից առաջ, որովհետև հարկային օրենսդրության մեջ միշտ եղել է այդպիսի կանոն, որ ռեզիդենտը վճարում է թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում առաջացող հարկերը։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պարզաբանել է ՊԵԿ նախագահ Ռուսատամ Բադասյանն՝ անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնողների հարկման հարցին։

Նրա խոսքով՝  երբ իրենք, ԱՊՀ-ը շրջանակներում, 2020թ.-ին միացել են պայմանագրի և անցած տարվա ընթացքում էլեկտրոնային եղանակով գալիս է մեր քաղաքացիների կողմից ստացված եկամուտները, իրենց որևէ բան չի մնում անել, քան այդ մասով վարչարարություն իրականացնել։

«Անհանգստանալու, հարցը չափազանցնելու, քաղաքական ուժերի կողմից դրան որոշակի շեշտադրումներ տալու և մարդկանց լարացուցիչ սթրեսի ենթարկելու կարիք չկա։ Արդարացիության տեսանկյունից հարց է բարձրացվում, ես կարծում եմ, որ որաշակի եկամուտների մասով և որոշակի սահմանաչափով կարող են կիրառվել արտոնություններ և այդ մասով մենք արդեն ֆինանսների նախարարության կողմից սկսել ենք հարցի քննարկումները»,- մանրամասնել է նա։


ՊԵԿ-ը կվերահսկի կատարված խաղադրույքների ծավալն ու ընկերությունների շրջանառությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Ըստ Ռուստամ Բադասյանի՝ ֆիզկալ առումով արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելը մեծ հետաքրքրություն չի ներկայացնում, այնպիսի գումարի մասին խոսք չի գնում, որից պետությունը հսկայական գումարներ է կուտակելու։

«Որևէ մեկի հետ կապված, արգելադրման, հետագա վարչարարության գործողություններ չեն կատարվի, քանի դեռ մենք քննարկում ենք մեր օրենսդրական կարգավորումների հետ կապված հարցերը»,- ասել է ՊԵԿ նախագահը:

Ըստ Բադասյանի, որևէ տույժ, գործողություն չի իրականացվի, մինչև չավարտվեն քննարկումները:

«Որևէ տույժ, գործողություն չի իրականացվի, մինչև քննարկումները ավարտենք ու գանք եզրահանգման և կոմունիկացնենք դա հանրության հետ»,-նշել է նա։

Նշենք, որ ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ պատրաստ է այս օրենսդրական կարգավորման շուրջ քննարկումներ սկսել:


Արտագնա աշխատանքի մեկնածներին հարկելու մասով կնախաձեռնվեն քննարկումներ


 

Կիսվեք այս հոդվածով