Պետական եկամուտների կոմիտեն խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման նախագիծ է ներկայացրել: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Խաղային գործունեության կարգավորման մասին, «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացում կատարելու նախագծերի փաթեթը ներկայացրեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նրա խոսքով՝ ընկերությունների շրջանառությունը, կատարված խաղադրույքների ծավալն իրապես ստուգելի եւ վերահսկելի կդառնան, ինչը դրական ազդեցություն կունենա նաեւ հարկային եկամուտների վրա։
Նախատեսվում է նաեւ արգելել օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության մասնակցության հնարավորության ստեղծումը, ինչպես նաեւ դրանց գովազդը ՀՀ տարածքում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում