Որքան է աճել Հայաստանի ՀՆԱ-ն 2023-ին

1 Min Read

2023 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 9 տրլն 502.8 մլրդ դրամ` աճելով 8.7 %-ով։

Այս  տվյալները հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

ՀՆԱ-ի կառուցվածքում մեծածախ և մանրածախ առևտուրը կազմել է 12.7 %, մշակող արդյունաբերությունը՝ 11.1 %, գյուղատնտեսությունը՝ 8.4 %, անշարժ գույքի ոլորտը՝ 8.3 %, ֆինանսական հատվածը՝ 7.4 %, շինարարությունը՝ 6.9 %:

ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտը զբաղեցնում է 5.5 %, առողջապահությունը՝ 5.4 %, տրանսպորտային ոլորտը՝ 3.9 %, հանքարդյունաբերությունը՝ 2.9 %, էներգետիկան՝ 2.6%:


Հետքովիդյան 3 տարիներին որքան է կազմել Հայաստանի տնտեսության իրական կուտակային աճը


Իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թ. ընթացքում աճել է 9.4 %-ով:

Կիսվեք այս հոդվածով