ԳՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՀՀ ԽՈՇՈՐ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ 2022Թ-Ի ՀՈՒԼԻՍԻՆ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Հետաքրքիր է ուսումնասիրել գների փոփոխությունները ոչ միայն ընդհանուր մասշտաբով, այլ նաև ՀՀ մի շարք խոշոր քաղաքներում։ Այդ ուսումնասիրությունը թույլ կտա հասարակությանը ուշադրությունը կենտրոնացնել այն քաղաքաների վրա, որտեղ գնաճը խիստ բարձր կամ ցածր է։

Արդյունքում կուսումնասիրվեն արձանագրված գնաճի հիմնական պատճառները և կանեն համապատասխան հետևություններ։ Մասնավորապես, անդրադառնանք ՀՀ խոշոր քաղաքներում գների մակարդակին ստորև բերված գծապատկերի օգնությամբ.

ԳԾԱՊԱՏԿԵՐ 1․ ՍԳԻ-ն ՀՀ խոշոր քաղաքներում 2022թ-ի հուլիսին 2021թ-ի հուլիսին նկատմամբ

Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2022թ-ի հուլիսին 2021թ-ի հուլիսի համեմատ գների աճը ՀՀ-ում կազմել է 9,3%: Գնաճի բարձր մակարդակ  է ապահովել Երևանը, որտեղ 2022թ-ի հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գնաճը կազմել է 10,1%։ 9,3%-ով և 9,1%-ով աճել են գները Հրազդանում և Գավառում։

Հանրապետությունում արձանագրված գնաճի մակարդակից էական ցածր գնաճ արձանագրվել է Գյումրիում՝ 7,5%, ,Վաղարշապատում՝ 7,6%, և Աշտարակում՝ 7,8%։

Դիտարկենք այն ապրանքախմբերը, որոնց մասով արձանագրվել է զգալի բարձր և ցածր գնաճ Երևանում և ՀՀ մյուս խոշոր քաղաքներում․

ԳԾԱՊԱՏԿԵՐ 2. Մի շարք ապրանքախմբերի մասով ՍԳԻ-ն ՀՀ խոշոր քաղաքներում 2022թ-ի հուլիսին 2021թ-ի հուլիսի նկատմամբ

Գծապատկեր 2-ում նկատում ենք, որ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների մասով զգալի գնաճ է արձանագրվել Երևանում՝ 14,2%, Վանաձորում՝ 14%, Հրազդանում և Գավառում՝ 13,8%, Կապանում՝ 13,7%, և Իջևանում՝ 13,6%։

Հագուստի և կոշիկի մասով բարձր գնաճ է դիտվել Երևանում՝ 14,2%, և Հրազդանում՝ 9,1%։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման մասով զգալի գնաճ է դիտվել Երևանում՝ 11%, Վանաձորում՝ 9,6%, Արտաշատում՝ 8,6%, և Եղեգնաձորում՝ 8,2%։

Հանգստի և մշակույթի ոլորտում բարձր գնաճ է դիտվել Գավառում՝ 18,6%, Աշտարակում՝ 16,2%, և Եղեգնաձորում՝ 15,1%։

Գնանկում դիտվել է ռեստորանների և հյուրանոցների ոլորտում․ մասնավորապես Գյումրիում՝-0,2%,։ Այս ոլորտում զգալի գնաճ դիտվել է Գավառում՝ 12%, և Աշտարակում՝ 11%։

 

 

 

 

 

 

Կիսվեք այս հոդվածով