Հետքովիդյան 3 տարիներին որքան է կազմել Հայաստանի տնտեսության իրական կուտակային աճը

0 Min Read
Վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներով՝ 2023 թ․ Հայաստանում արձանագրվել է 8.7% տնտեսական աճ: 2021 թ. տնտեսական աճը 5.8% էր, 2022 թ.՝ 12.6%:
Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:
«Այսպիսով, հետքովիդյան 3 տարիներին (2021-2023թթ.) Հայաստանի տնտեսության իրական կուտակային աճը կազմել է 29.5%, իսկ տարեկան միջին աճը՝ 9.8%»,- նշված է գրառման մեջ:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով