Փետրվարի 21-ը՝ Մայրենի լեզվի օր. ՀՀ մշտկան  բնակչության քանի՞ տոկոսն է խոսում մայրենի լեզվով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

3 Min Read

Մեր շուրջը լեզուներ նոր ու հին,

Մեր շուրջը խոսում են այլորեն,

Եկ խոսենք, եղբայր իմ, հայերեն:

Կուլ չերթանք այս ահեղ լափումին,

Թույլ չտանք մեր լեզուն ավերեն,

Եկ խոսենք, միշտ խոսենք հայերեն:

Խաչիկ Դաշտենց

Դաշտենցի վերը բերված խոսքերը արդիական են նաև այսօր։ Յուրաքանչյուր տարի փետրվարի 21-ին աշխարհի տարբեր անկյուններում նշում են Մայրենի լեզվի համաշխարհային օրը՝ որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։ Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատականի՝ աշխարհի վեց հազար լեզուներ կորստի մատնվելու եզրին են:

Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի օր է հռչակվել՝ ի աջակցություն այն ուսանողների, որոնք գնդակահարվեցին 1952թ-ի փետրվարի 21-ին Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում այն բանի համար, որ ցանկանում էին պետականորեն ճանչել իրենց մայրենի լեզուն։

Մեզ համար մեր մայրենի լեզվի պահպանությունը դարեր շարունակ ունեցել է կենսական նշանակություն։ ՀՀ կառավարությունը պետք է հսկայական գումարներ ծախսի՝ հայոց լեզուն ավելի ու ավելի մասսայական ու գրավիչ դարձնելու նոր սերունդների համար ինչպես հայրենիքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Բացի այդ՝ հայերենի դերն ամրապնդող օրենքներ պետք է ընդունել՝ որպես ամուր երաշխիք, որ յուրաքանչյուր հայ պարտավորվի առավելագույնս տիրապետել մայրենի լեզվին, և այս մասով վերակրթվելու անհրաժեշտ պայմաններ ստեղծել։


Խստացվել են դասագրքերի փորձաքննության նոր կարգով առարկայական հանձնաժողովների ձևավորման պահանջները


Ինչևէ, չմոռանանք նաև, որ մեզ հետ կողք կողքի ապրում են ազգեր, որոնց մայրենի լեզուները ևս պետք է հարգել։ Այս առումով 2022թ-ի մարդահամարի արդյունքներով ստացվում է բավականին հետաքրքիր պատկեր։

Այսպես, հարցման արդյունքները ցույց են տալիս, որ 2022թ-ին ՀՀ մշտկան  բնակչության շուրջ 98,3%-ը խոսում է մայրենի լեզվով, 1,6%-ը՝ այլ լեզուներով, իսկ 0,1%-ը՝ հրաժարվել է պատասխանել։

Դիտարկենք իրավիճակը Հայաստանում մշտապես բնակվող տարբեր ազգությունների տեսանկյունից

ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալերի համաձայն՝ ազգությամբ հայերի 98,8%-ը տիրապետում է մայրենի լեզվին, 1,2%-ը՝ այլ լեզուների և 0,1%-ը հրաժարվել է պատասխանել։

Ազգութամբ եզդիների 81,8%-ը տիրապետում է սեփական մայրենի լեզվին, առօրյա կյանքում իրենց լեզուն մասսայական կիրառություն ունի: Եզդիների  18,1%-ն էմիայն տիրապետում այլ լեզուների։ Ազգությամբ ռուսների 93,4%-ը տիրապետում է մայրենի լեզվին, 6,5%-ը՝ այլ լեզուների և 0,1%-ը հրաժարվել է պատասխանել։

  • Մայրենի լեզվին տիրապետման ամենամեծ ցուցանիշը արձանագրվել է հայերի մոտ:
  • Ամենացածր ցուցանիշը հույների պարագայում է։ Ազգությամբ հույների միայն 23,8%-ն է տիրապետում իր մայրենի լեզվին, և կարելի է ասել, չեն կիրառում սեփական լեզուն: Հույների 75,9%-ը տիրապետում է այլ լեզուների։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով