Եվրամիությունը երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները մինչև 2025 թվականի փետրվարի 24-ը․ գրում է ՏԱՍՍ-ը։
ԵՄ հայտարարությունում նշվում է, որ խոսքն այն պատժամիջոցների մասին է, որոնք սահմանվել են Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջանների Ռուսաստան մուտք գործելու հետ կապված։
«Ցանկալի է պահպանել ԵՄ-ի կողմից մինչ օրս ձեռնարկված բոլոր միջոցները և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել հավելյալները»,- ընդգծվում է ԵՄ ուղերձում։
Հունվարի կեսերին Եվրամիությունն սկսեց քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ սահմանափակումները, որոնք նախատեսվում է ընդունել մինչև փետրվարի 24-ը, քննարկվել են հունվարի 17-ին համայնքի դեսպանների հանդիպմանը։
Այդ հանդիպմանը, մասնավորապես, քննարկվել են պատժամիջոցների ցուցակների ընդլայնման, առևտրի լրացուցիչ սահմանափակումների, ինչպես նաև սահմանափակումների շրջանցման դեմ պայքարի միջոցների վերաբերյալ հարցեր։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում