Ford-ը կրճատում է 3000 աշխատատեղ՝ ծախսերը նվազեցնելու նպատակով

2 Min Read

Ford Motor Co.-ի շուրջ 3000 աշխատակիցներ կկորցնեն իրենց աշխատանքը, քանի որ ընկերությունը կրճատում է ծախսերը՝ ներքին այրման շարժիչով մեքենաներից մարտկոցներով աշխատող մեքենաներին անցում կատարելու համար:

Միչիգան ​​նահանգի Դիրբորն ավտոարտադրողի ղեկավարներն այս մասին հայտարարություն են արել երկուշաբթի ընկերության էլեկտրոնային նամակով՝ ասելով, որ 2000 լրիվ դրույքով աշխատողներ կազատվեն ևս 1000 պայմանագրային աշխատողների հետ:

Կրճատումը ԱՄՆ-ում և Կանադայում 31,000 լրիվ դրույքով աշխատող աշխատուժի մոտ 6%-ն է կազմում: Հնդկաստանի մասնաճյուղի որոշ աշխատակիցներ ևս կկորցնեն իրենց աշխատանքը:

Աշխատատեղերի կորուստը տեղի է ունենում ավտոարդյունաբերության ոլորտի ձևափոխման շեմին, որն ավելի քան 100 տարի զբաղվել է բենզինով աշխատող մեքենաներ վաճառելով: Ողջ աշխարհում կառավարությունները ձգտում են վերացնել ներքին այրման շարժիչով աշխատող ավտոմեքենաները՝ կլիմայի փոփոխության ազդեցությունը մեղմելու համար:

Ford-ը ևս փորձում է անցում կատարել էլեկտրական մեքենաների արտադրությանը, սակայն դրա արդյունքները կերևան տարիների ընթացքում։ Ընկերությունը նախատեսում է , որ մինև 2030 թվականը իր արտադրության կեսը կլինեն արդեն էլեկտրական մեքենաները:

Աշխատակիցներին ուղղված նամակում տնօրինությունն ասել է, որ ընկերության գլոբալ աշխատուժը, որը կազմում է 182,000 մարդ, չափազանց մեծ է, այն պետք է կրճատի ծախսերը և պարզեցնի գործընթացները, որպեսզի կարողանա ավելի արագացնել անցումը դեպի էլեկտրական մեքենաներ։ Սակայն Ford-ը կտրամադրի արձակման նպաստներ և կօգնի կրճատման տակ ընկած աշխատակիցներին նոր աշխատանք գտնելու հարցում:

Ընկերությունը կարծում է, որ իր ծախսերի կառուցվածքը մրցունակ չէ General Motors-ի, Stellantis-ի և Tesla-ի հետ, այդ իսկ պատճառով գնում է նման փոփոխություններ, գրում է Associated Press-ը։

 

Կիսվեք այս հոդվածով