Մեկնարկել է ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհահատվածի հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Մեկնարկել են Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ35+535-կմ39+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքով և տանում դեպի Էջմիածին․ տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

«Այս պահին շինարարը քանդում է ճանապարհի գոյություն ունեցող ծածկը‚ տեղադրվում են ջրահեռացման վաքերը և մայթերի եզրաքարերը։

Ճանապարհը հիմնանորոգումից հետո կկահավորվի անվտանգության տարրերով։ Կնորոգվեն նաև ճանապարհին առկա կամուրջն ու ստորգետնյա անցումը։ Մոտ 4կմ երկարությամբ ճանապարհի շինաշխատանքների ավարտը նախատեսված է մինչև ընթացիկ տարվա վերջ։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով»,- ասված է հաղորդագրությունում։

Share This Article