Gulfood 2024 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը ներկայացրել է 47 ընկերության արտադրանք․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

1 Min Read
Փետրվարի 19-ին ԱՄԷ Դուբայ քաղաքում մեկնարկել է սննդի և խմիչքների ամենամեծ՝ Gulfood 2024 29-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում է 190 երկրից ավելի քան 5500 ընկերություն։ Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Ցուցահանդեսին ներկայացված են 150 հազարից ավելի նորարարական ապրանքներ։ Նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ՝ սննդի մատակարարման շղթաների կազմակերպման, ապրանքների առաջխաղացման և արդյունավետ վաճառքների իրականացման թեմաներով։
Gulfood 2024 29-րդ միջազգային ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է երկու տաղավարով, որտեղ ներկայացված է հայկական 47 ընկերության արտադրանք։ Հայկական ընկերությունների մասնակցությունն ապահովվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Արտահանման խթանման միջոցառումների շրջանակներում, որի նպատակը ապրանքային շուկաների դիվերսիֆիկացումն է, օտարերկրյա շուկաներում հայկական արտադրանքի առաջխաղացմանը նպաստելը և հեռանկարային շուկաներ մուտք ապահովելը։
Ցուցահանդեսի շրջանակում հայկական ընկերությունների համար նախատեսված են B2B հանդիպումներ համաշխարհային խոշոր մատակարարների և գնորդների հետ։
Կիսվեք այս հոդվածով