Ամերիաբանկը մեր միջոցով հասանելիություն կստանա կապիտալի համաշխարհային շուկաներին․ Հարցազրույց՝ BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի նախագահ Մել Քարվլի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Ամերիաբանկն ու BOGG PLC միջազգային ֆինանսական խումբն ավարտել են բանակցությունները, ըստ որի Ամերիաբանկը կարող է միանալ ԲիօՋիՋի միջազգային խմբին։ Առջևում գործարքի հաստատումների փուլն է, իսկ մինչ այդ ԲիօՋիՋի ֆինանսական խմբի խորհրդի նախագահ Պարոն Մել Քարվլը բանակցությունների բարեհաջող ավարտի առթիվ այց է կատարել Հայաստան։


Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ


Այցի շրջանակում պարոն Քարվլը հարցազրույց է տվել, որի ժամանակ առավել մանրամասն ներկայացրել է BOGG ընկերությունը, խոսել հավանական գործարքի մանրամասների ու կարևորության մասին, տվել շարք հարցերի պատասխաններ, օրինակ, ինչո՞ւ Հայաստան և ինչո՞ւ Ամերիաբանկ։

Պարոն Քարվլն անդրադարձել է նաև բանկային խոշոր խմբի անդամ դառնալու պարագայում Ամերիաբանկի և իր հաճախորդների համար բացվող նոր հնարավորություններին։

Կիսվեք այս հոդվածով