Որքան կկազմեն ճանապարհային ցանցի բարելավման ծախսերը. պարզաբանում է նախարարությունը

1 Min Read
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին ճանապարհային ցանցի բարելավման համար հատկացնել 119 միլիարդ 530 միլիոն դրամ կամ պետական բյուջեի ծախսերի ավելի քան 3.7%-ը։ Այս մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Ճանապարհային ցանցի բարելավման ծախսերի 53.6%-ը կուղղվի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգմանը և միջին նորոգմանը՝ ապահովելով 447.7 կմ ավտոճանապարհի բարելավում։
Ծախսերի 34.2% կամ շուրջ 41 միլիարդ դրամ կուղղվի Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման ծրագրին։
Ավտոճանապարհների պահպանման և անվտանգ երթևեկության ծառայությունների մատուցմանը կհատկացվի 11 միլիարդ դրամ՝ ապահովելով 4075 կմ ամառային պահպանման ենթակա և 5218 կմ ձմեռային պահպանման ենթակա ավտոճանապարհների պահպանումը և շահագործումը։
 
Կիսվեք այս հոդվածով